«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Վարչապետի՝ լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հարց հնչեց՝ արդյոք շատ ճոխ չէ՞ մեզ նման երկրի համար դեկտեմբերի մոտավորապես 26-27-ից մինչև հունվարի 6-ը արձակուրդ հայտարարել։ Կարեն Կարապետյանը համաձայն էր այդ դիտարկմանը, բայց նշեց, որ հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր հայտարարելը պետք է լինի օրենքով, բայց քանի որ այժմ նման օրենք ընդունելու համար ժամանակ չկա, մենք շարունակելու ենք 10 օր գոճի ուտել։ Իսկ ահա հաջորդ տարվանից օրենքը, հավանաբար, կփոխվի։
…Մի խոսքով՝ ամանորյա տոները պետք է խիստ կրճատել։ Երեկ կառավարությունում խոսվել էր այն մասին, որ մաքսավորները և բանկերը պետք է աշխատեն արտակարգ՝ «ոչ գոճիական» ռեժիմով։ Շատ լավ է, կյանքը չպիտի պարալիզացվի։ Հաջորդ քայլը պետք է լինի միայն 31-ը, 1-ը, 2-ը և 6-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարելը։ Իհարկե ամեն մարդ իրավունք ունի հանգստի՝ իրավունք, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Բայց դա անհատի իրավունք է, նա պետք է տարվա ընթացքում օրերի որոշակի քանակի արձակուրդ ունենա։ Զանգվածային «անգյալության» հետ դա կապ չունի»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը