Սերժ Սարգսյանը գծել է նախընտրական քարտեզը

Գրեթե այլընտրանք չունի Գագիկ Ծառուկյանի վերադարձը, որի առաքելության մասին կխոսենք մի քիչ ներքեւում: Ընդդիմադիր բեւեռն էլ արդեն իսկ ձեւավորվել է, ընդ որում ձեվավորվեց հապշտապ, անսպասելի կարճ ժամանակամիջոցում, առանց ընդդիմադիր ուժերի հետ հանգամանալից քննարկումների, ասես միտում կա իսկզբանե փակելու դաշտը այլ ուժերի համար: Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» եւ Արամ Զ.Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցություններն, ինչպես հայտնի է,  հայտարարել են հետագա համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Արամ Սարգսյանն էլ օրերս Ազատություն ռ/կի եթերում հայտարարեց, որ իրենց կարող են միանալ իսկական ընդդիմադիր ուժեր, թե որ ուժերին նկատի ուներ Սսարգսյանը ու ինչ չափիչով են այստեղ որոշելու որեւէ կուսակցություն իսկական, թե կեղծ ընդդիմություն է, դեռեւս հայտնի չէ: Քանի որ այս դաշինքում անգամ բոլորը չէ, որ իսկական ընդդիմություն են: Սա մեր գնահատականը չէ, այլ դաշինքի ներկայացուցիչներից ՔՊ-ականների բնորոշումը ԼՀ-ի մասին: Ընդամենը երեք ամիս առաջ երկու ուժերի ղեկավարները ամենավերջին խոսքերն էին հնչեցնում իրար հասցեին, մեղադրում «իշխանությունների մարդը» լինելու մեջ՝ փորձելով ապացուցել, թե իրենք են ամենաընդդիմադիրը: Երբ աշնանը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մարուքյանն առաջարկել էր մյուս ընդդիմադիր ուժերին Վանաձորում ինքնաբացարկ հայտնել եւ սատարել իրենց՝ ի դեմս ցուցակն առաջնորդող Քրիստ Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, թե իրենք կգնան այդ քայլին, եթե «պարզվի, որ ԼՀ-ն քաղաքական առաջնահերթություն է հռչակում Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից և որպես դրան ուղղված քայլ Էդմոն Մարուքյանը այսօրվա ընթացքում իմպիչմենտի նախագիծ ներկայացնի ԱԺ»: Դրան անմիջապես հետեւեց Մարուքյանի հայտարարությունը, որտեղ նա Փաշինյանին մեղադրում էր շանտաժի մեջ: «Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, հուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը: Վերջին շրջանում այդ ուժի ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու և կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները: ՔՊ կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը ևս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր»: Արդեն Վանաձորում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ավելի կոպիտ էր ասել. «Ցավում եմ, որ Էդմոն Մարուքյանն իրանց քուչի մակարդակում էլ մնացել է…Մենք կասկածում ենք, որ դուք ընդդիմություն եք, ինչո՞ւ ենք կասկածում, որովհետեւ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չորս տարվա պատգամավորության ընթացքում վեց անգամ վստահության քվե է տվել ՀՀԿ-ին»: Դրանից ավելի վաղ էլ Փաշինյանը հեռուստատեսությամբ կրկին մեղադրանքներ էր հնչեցրել Մարուքյանի հասցեին. «Էդմոն Մարուքյանը 2016 թվականից պատգամավոր է, պետական բոլոր բյուջեներին կողմ է քվեարկվել, Կառավարությանը վստահության քվե տված մարդը ընդդիմադի՞ր է, դուք գտնում եք, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը երկու նախագահական ընտրություններում պաշտպանած քաղաքական ուժը ու քաղաքական գործիչը ընդդիմադի՞ր է»: Մարուքյանն էլ իր հերթին էր հակադարձել, թե. «Եթե տրամաբանությունն այն է, որ կառավարության ինչ-որ առաջարկի կողմ քվեարկելով՝ ընդդիմադիր չես, Նիկոլն էլ ՀՀԿ խմբակցության կողմից ներկայացված օմբուդսմենի թեկնածուին է կողմ քվեարկել, այսինքն, եթե այդ չափանիշով նայենք, ուրեմն նույն բանը նրան էլ է վերաբերում»: Մի խոսքով՝ իրար էլ գող փիսո, էլ քաչալ շուն ասելուց հետո , միմյանց ընդդիմադիր կարգավիճակը չստուգելու հանգամանքներում երկու ուժերը պլյուս մեկը դաշինք կազմելու շուրջ համախմբվեցին, իսկ հիմա կցկտուր հիմնավորում են, թե հետեւություններ են արել քաղաքական ներկա մարտահրավերներից ու միջկուսակցական մանր խնդիրները մի կողմ դրել: Այս ամենն ինքնին կասկածանքների տեղիք է տալիս այս ուժի իշխանական հովանավորչության մասին: Ստացվում է, որ խաղի մեջ է մտցվում այս ընտրությունների ռադիկալ կոչվող ընդդիմությունը, որին բերում են փոխարինելու ՀԱԿ-ին, որն այդ դաշտը զբաղեցնում է 2008-ից: Իսկ Ծառուկյանին խաղի մեջ մտցնելը մի քանի նպատակներ է հետապնդում: Առաջիններից մեկը, որպեսզի վերոնշյալ դաշինքը որպես այլընտրանք չկենտրոնացնի ընդդիմադիր էլեկտորատը ու ինչ-որ պահի ռեալ վտանգ ներկայացնի իշխանություններին: Ենթադրվում է, որ Ծառուկյանի շուրջը կհամախմբեն այլ ընդդիմադիր գործիչների ու կուսակցությունների, ասենք ԲՀԿ-ին, ինչու ոչ՝ նաեւ ՀԱԿ-ին իբրեւ խորը երախտիք առ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը վերջին տարվա ընթացքում վճռորոշ պահերին իր աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանի: Դրանից բացի Սերժ Սարգսյանն իրեն ապահովագրում է նաեւ ներթիմային հնարավոր առճակատումներից: Մենք բազմիցս ենք գրել, որ թեպետ Կարեն Կարապետյանը համալրեց ՀՀԿ-ի շարքերը, բայց ինչ-որ պահից մոսկովյան թեւը՝ ի դեմս Կարեն եւ Սամվել Կարապետյաններ տանդեմի , հնարավոր է քաղաքական մեծ հայտ ներկայացնեն ու ՀՀԿ-ում իշխանությունը վերցնելու համարձակ փորձեր անեն: Այս պարագայում Ծառուկյանի ձեւավորած ուժը կարող է մանեւրի հնարավորություն տալ Սերժ Սարգսյանին՝ հավաքագրելով ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության որոշ օղակների էլեկտորատը: Նախընտրական քարտեզում թերեւս բաց է մնում լիբերալ թեւի խնդիրը, ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը դա կլուծի Ազատ դեմոկրատների եւ նրա շուրջ ձեւավորած դաշինքի միջոցով: Իակ Վարդան Օսկանյանի Համախմբում կուսակցության հարցը գնալով անորոշ է դառնում, թեպետ ինչպես, որ Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքականությունը այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում, այնպես էլ նրա թիմակիցները մեծ կորուստ չեն ունենա առանց մանդատի մնալով: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am