Հատուկ քննչական ծառայությունը վերացրել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանի նկատմամբ տեսակցությունների արգելանքը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Արթուր Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՔԾ-ն արգելանքը վերացրել է իրենց միջնորդության հիմա վրա, սկզբում հետաձգել է լուծումը, սակայն վերանայել է տեսակցությունների հարցը և բավարարել:
«Բավարարումը, սակայն մասամբ է եղել, կոնկրետ իմ պաշտպանյալներից Արթուր Սարգսյանի մասով միայն: ՀՔԾ-ն ոչ մի հիմնավորում չի տվել, թե սկզբում ինչու է հետաձգում և կրկին ոչ մի հիմավորում՝ ինչու հենց իրենը, իսկ մյուսիներինը՝ ոչ, որևէ հիմնավորում չկա: Դրա դեմ էլ բողոք ենք ներկայացրել դատախազություն՝ մոտեցումը պարզելու և հասկանալու համար, թե ինչու է սահմանափակված մնում մյուսներինը»,- ասաց պաշտպանը:
Փաստաբանը տեղյակ չէր՝ «Հաց բերող»-ի հարազատները տեսակցել են նրան, թե ոչ, սակայն կարծում է, որ պետք է տեսակցած լինեն:
Խոսելով Արթուր Սարգսյանի մասին, Դավիթ Գյուրջյանը նաև նշեց, որ Արթուրի առողջական վիճակը շարունակում է գտնվել վատ վիճակում. «Հիմա նաև վիրահատության կարիք կա, մենք համապատասխան միջնորդությունը կներկայացնենք քրեակատարողական հիմնարկին, որպեսզի տեղափոխեն և բուժզննություն իրականացնեն»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը