Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Վայոց Ձորի վարչություն, որ Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել: Նշված վայր են ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրից դուրս են բերել Ջերուկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Համբարձումյանի դին, իսկ նշված ջրամբարից Ջերմուկի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Համբարձումյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ջերմուկի պահպանության բաժանմունքում, ոստիկանության ավագ էր: Նա 2 օր առաջ աղջիկ երեխա է ունեցել և 2 օր առաջ հայր էր դարձել՝ ունենալով երկար սպասված երեխան: Գրեթե 5 տարի նա և ընտանիքը սպասել էին երեխային: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Համբարձումյանը իր ընկերոջ՝ Գ. Հովհաննիսյանի հետ, ռետինե նավակով ափից 30 մետր առաջ են ընթացել դեպի ջրամբար, որպեսզի ձուկ բռնեն և այդ ժամանակ ռետինե նավակը բախվել է սառույցին և պատռվել, ինչից հետո էլ տեղի է ունեցել ողբերգությունը: Փաստի առթիվ Հայաստաի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը