Ովքեր էին ապրիլին ԼՂ-ում վերսկսել պատերազմը. Գերմանիայի ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը միգուցե և փակուղում է, սակայն դրա մեղավորը ԵԱՀԿ-ն կամ ԵԱՀԿ նախագահությունը չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Չեմ ցանկանում որևէ մեկին ուղղակի մատնանշել, սակայն խնդիրը նրանց մեջ է, ովքեր այդ հակամարտությունը վերսկսել էին այս տարվա ապրիլին, ինչն էլ բերեց մի իրավիճակի, որն ուղղակիորեն ազդեց բազմաթիվ մարդկանց վրա: Այս տարվա ապրիլին մենք նշանակալի հետընթաց ունեցանք, իսկ եթե չհաջողացնեինք տեղում իրավիճակի լարվածությունը թուլացնել, ապա ռազմական հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կվերսկսվեր: Ինչ վերաբերվում է կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք թուլացնել լարվածությունը տեղում, և Մինսկի խմբի համանախագահները հիմա աշխատում են բանակցությունների վերսկսման ուղղությամբ», ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահը: Շտայնմայերը շեշտել է, որ ապրիլյան իրադարձություններից հետո բանակցությունների կազմակերպման հարցը չի հեշտացել:

«Ես կնախընտրեի, որ հակամարտության կողմերն ավելի բաց և փոխզիջման պատրաստ լինեն, սակայն մենք չենք կարող պարտադրել նրանց դա անել: Մենք միայն կարող ենք հող նախապատրաստել: Այդ պատճառով էլ նշեցի ԵԱՀԿ կենտրոնական կարևորությունը, սակայն ի վերջո պետք է ունենալ կողմերի ցանկությունն ու կամքն իրենցից հասանելիքն իրականացնել: Հակամարտության կողմերի կամքին հակառակ՝ ԵԱՀԿ չի կարող կայունություն բերել»,- ամփոփել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:
Համբուրգում շարունակվում է ԵԱՀԿ նախարարական համաժողովը: Կազմակերպությունում նախագահությունը Գերմանիայից անցնում է Ավստրիային:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am