ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրեն սպասարկող վթարված ծառայողական մեքենայում չի եղել:
Քիչ առաջ armtimes.com-ը կապ հաստատեց նախարարի հետ. նա, սակայն չպատասխանեց. հարցերը դեռ չլսած ասաց. «Ես մամուլի քարտուղար ունեմ»: Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Ավելի ուշ նա գրառում կատարեց նշելով. «Հարգելի լրագրողներ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ալթունյանն ասաց, որ նախարարը վթարի պահին մեքենայում չի եղել, Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը միասին են եղել: Հարցին, թե վթարից ինչ տեղեկություններ ունի, ինչ վարկածներ են քննվում, Ալթունյանն ասաց, որ լուսանկարներ են ստացել, որից երեւում է, որ ճանապարհները վատ վիճակում են, բայց դա նախնական վարկածն է:
Խոսելով զոհերի մասին, Ալթունյանն ասաց, որ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են, իսկ ուղեւորը՝ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցը: Նրանք են լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) եւ անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը