«ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող` փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:Ըստ նրա՝ Երևան քաղաքում գիշերով՝ ժամը 3-ին, 5-ին, 6-ին, կարող ես անվտանգ քայլել, առաջին հերթին՝ մեր Ոստիկանության գործունեության արդյունքն է և, որ վերջին տարիների ընթացքում իրեն բավականին գոհացնում են ոստիկանությունում տեղի ունեցած բարեփոխումները, ապա հետաքրքրվեց, թե առաջիկայում էլ ի՞նչ բարեփոխումներ են ներդրվելու:
Վարդան Եղիազարյանը ի պատասխան ասաց. «Փոփոխություններ կան անձնագրային վիզաների վարչությունում, բազմիցս քարկոծված ճանապարհային ոստիկանությունում, մտահղացում կա պարեկային ծառայության անցնելու: Ըստ երևույթին` կվերանա ճանապարհային ոստիկանություն հասկացությունը, և կլինեն պարեկային ծառայություն, քրեական ոստիկանություն և հասարակական անվտանգություն ոստիկանություն ստեղծելու տարբերակները»:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ շահագրգռեն մարդկանց գալ այդ բնագավառում աշխատելու։
«Կրթահամալիրի անձնակազմը չի ստանում որևիցե լուրջ նյութական հատուցումներ, իսկ հիմա մենք ուզում ենք գոնե տալ մինիմալ աշխատավարձ՝ 60 հազար դրամի չափով։ Վերջին ժամանակներս այս ուղղությամբ քայլեր են արվել, աճել է աշխատավարձը, ու միջին սպայական անձնակազմի աշխատավարձերը բավարար են»,- նշեց փոխոստիկանապետը ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը