Խորհրդարանը 83 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ 2017 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով 2017-ին կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական իրական աճ։
Ակնկալվում է, որ բյուջեի եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները ՀՆԱ-ի մեջ կլինեն 22,4 տոկոս, բյուջեի պակասուրդը կկազմի 150 մլրդ դրամ: 2017 թվականին ևս եկամուտների հիմնական մասը կկազմեն հարկային եկամուտները:
Պետբյուջեի եկամտային մասը կկազմի 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150 մլրդ դրամ:
Չենք կարող կիսել բյուջեի նկատմամբ քաղաքականությունը և ԲՀԿ խմբակցության պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու բյուջեին»: ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը չի էլ մասնակցում իր բերած բյուջեի քաղաքականությանը. «Վերաբերմունքը ծնում է վերաբերմունք: Առաջարկում եմ դրայվով դեմ քվեարկել, քանի որ չի արտահայտում քաղաքացիների սպասումները»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեին և փաստարկներ բերեց. «Կառավարության բացակայությունն ապացույցն է, որ Կառավարությունը խոստովանում է՝ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե 25 տարի նույն վիճակն է, և Կառավարության ներկայացուցիչները ստիպված են բացակայել:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ևս կոչ արեց դեմ քվերակել նախագծին։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը