ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական տվյալներով` 2016 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 18:00-18:30-ն ընկած ժամանակահատվածում, գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում է կատարվել Հրազդան քաղաքի բնակիչ Ս. Մուրադյանի նկատմամբ` վերջինիս պատկանող ավտոտնակի մոտ: Առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնություն են գործադրել տղամարդու նկատմամբ, այն է` էբոնիտե մահակով հարվածել են նրա գլխին, ձեռքերով ու ոտքերով` մարմնի տարբեր հատվածներին և, հափշտակելով Ս. Մուրադյանի մոտ գտնվող առանձնապես խոշոր չափերի գումարը, դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, Ս. Մուրադյանը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը