Քաղաքագետ, նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ և պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի և այժմ անկախ, նախկինում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ափսոսանք հայտնելով, որ ինքն էլ «դեբոշ» չի սարքել ու իր աջակցությունն է հայտնել լրագրողին, ով հայտնել էր, որ պատգամավորը հարվածել է իրեն։
Ներկայացնում ենք Ստյոպա Սաֆարյանի գրառումն ամբողջությամբ:
«Վահե ջան, քեզ ճանաչելով և՛ որպես մարդ, և՛ որպես լրագրող, կասկած չունեմ, որ եղել ես կոռեկտ, ինչպես միշտ: Մի տեսակ ինձ էլ եմ մեղավոր համարում, որ 2012-ին դեբոշ չսարքեցի, երբ նմանը կուսակցական ցուցակում բազմում էր իմ/մեր տեղերում, իսկ հետո կուսակցությանը բարեհաջող ռելսերից գցեց (ու ես էլ հասկացա, որ «Ժառանգությունում» կուսակցական գործունեությամբ զբաղվելն այլևս թանկ է նստում առողջությանս վրա և իմ գործը դրեցի) ու այսօր էլ այսպես է պահում իրեն: Պինդ կաց: Զորակցություններս»,-գրել է պատգամավորը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը