ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ-ում ծեծի է ենթարկել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին։
«Ա1+»-ի հետ զրույցում Վահեն մանրամասնեց, թե որն է եղել ծեծի պատճառը. «Ես իմ գործընկերներից տեղեկացա, որ նախքան ինձ հետ պատահած միջադեպը, Հակոբյանն ագրեսիվ պահվածք է ցուցաբերել։
Ես մի փոքր ուշ մոտեցա նրան, խոսում էր մեկ այլ լրագրողի հետ, հարցերիս ասաց, որ չի պատասխանի, երբ ընդդիմության հետ դաշինքի մասին հարցրի, ինձ ասաց, որ ես պետք է դա իամանայի, իմ հարցերին պատասխանել չի ցանկանում»։
Վահեն նաև նշեց, որ պատգամավորն իրեն հրավիրել է առանձնազրույցի, սակայն նա չի գնացել. «Մի քիչ ժամանակ անցավ, հետո նորից եկավ ու ասաց, որ խոսելու բան ունի, ես էլ մտածեցի՝ հնարավոր է, որ ցանկանում է զրուցել, բայց լրագրողներից հեռացանք, մարդկանց աչքի հեռու տարավ, հայհոյեց ու մի քանի անգամ հարվածեց աչքիս»։
Դեպքից հետո պատգամավորը շտապել է հեռանալ, իսկ Վահեին խոստացել է, որ ամեն ինչ այդքանով չի ավարտվի։
Մենք փորձեցինք նաև Ռուբիկ Հակոբյանի հետ խոսել, սակայն նա հեռախոսազնգերին չպատասխանեց։ Փոխարենը որոշ լրատվամիջոցներ հրապարակել է նրա մեկնաբանությունը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը