Հայկական զորախումբը կմնա. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել «Վճռական աջակցություն» առաքելության նախարարական հանդիպմանը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Պարոն գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Մեր զինծառայողների՝ Աֆղանստանում գտնվելու փաստը, ինչպես նաև մեր ներկայությունն այսօր այստեղ, Աֆղանստանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը մեր շարունակական նվիրվածության լավագույն վկայությունն են: Մենք միասնական ենք «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում համատեղ ջանքերով այս նպատակներին հասնելու և աֆղանական իշխանությունների կողմից երկրի արդյունավետ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ անվտանգության ապահովմանն աջակցելու հարցում: Շատ բան արդեն արվել է, այնուամենայնիվ, դեռ բավականաչափ անելիքներ կան:

Անվտանգության հետ կապված միջադեպերը շարունակում են մեր ուշադրությունը սևեռել Աֆղանստանի առջև ծառացած մարտահրավերների վրա: Մտահոգիչ են Թալիբանի գործունեության և Աֆղանստանում ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները: Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար: Դա նաև ամրապնդում է մեր միասնական վճռականությունը շարունակելու միասնական ջանքերը՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը, ովքեր դրա կարիքն ունեն: Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից: Հենց այսպիսի ընկալմամբ էլ Հայաստանը հանձնառություն է ստանձնել՝ իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման միասնական ջանքերում: Դրա վկայությունն է նաև անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին: Ինչպես Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում վերահաստատեց Հայաստանի Հանրապետության Նախագահը, 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել «Տևական գործընկերությանը», երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Պարոն նախագահ, Հայաստանը շարունակում է աջակցել Աֆղանստանի կողմից ղեկավարվող համաաֆղանական ընդգրկվածություն ունեցող խաղաղ գործընթացին: Վստահ ենք, որ միասնական ջանքերով և վճռականությամբ կհասնենք մեր ընդհանուր նպատակին` օժանդակելու Աֆղանստանի ժողովրդին անվտանգության ու կայունության ապահովման գործում: Շնորհակալություն»:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am