Փառանձեմ Մեյթիխանյան. «Իմ սկեսուրը հենց դեպքի վայրում է ասել, որ հետո ճանաչելու է նրանց դեմքերը»

  Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու Եղիշե Խաչիկյանի սպանությունը տեղի է ունեցել հենց նրա մոր աչքի առջև: Հունիսի 4-ին Նուբարաշեն խճուղու հատվածում Եղիշե Խաչատրյանը դաժանորեն ծեծի էր ենթարկվել և սպանվել: Այսօրվա լրագրողների հետ հանդիպման ժամանակ լեզվաբանն ասաց. «Երբ կռիվը թեժացել է ամուսնուս մայրը՝ Էմմա Աբրահամյանը, իջել է ավտոմեքենայից և փորձել է ինչ-որ կերպ ազատել ու օգնել տղային, բայց հնարավոր չի եղել այդ գազանների ճիրաններից փրկել նրան: Սկսեուրս հենց դեպքի վայրում է գոռացել, որ հետո ճանաչելու է նրանց դեմքերը և այդպես էլ եղել է»: Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հավելեց, որ առաջին ձեռբակալվածը եղել է Խաչիկ Կոսյանը և հենց Եղիշե Խաչատրյանի հոգեհանգստի օրը, նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը մասնակել է Խաչիկ Կոսյանի ճանաչման քննչական գործընթացին և ճանաչել նրան: «Ինչպես ես, այնպես էլ վարույթն իրականացնոց քննիչը նախազգուշացրել էինք Էմմա Աբրահամյանին, որ եթե հանկարծ կասկածներ լինեն, ուղղակի ցույց տալու համար ցույց չտա ինչ-որ մեկին: Էմման Աբրահամյանը ուսումնասիրելով 4 անձանց, ցույց տվեց Յուրի Հակոբյանին և պարզվեց որ դա նույն անձն է, որը դեպքի վայրում  եղել է առաջին եռյակի մեջ և ում պատկանում էր ավտոմեքենան»: Էմմա Աբրահամյանն իր բոլոր ցուցմունքներում նշել է, որ սպանությունը կատարել են 6 հոգով:  Նույնիսկ, երբ արդեն Եղիշեն Խաչատրյանը մահացած է եղել, նրանցից Արտաշես Չիչոյանը նորից է վերադարձել և հարվածել նրա գլխին: Դատաբժշկական  փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հարվածների քանակը 20-ից ավել է եղել, որոնցից տասը՝ կյանքին վտանգ սպառնացող: «Իմ սկեսուրը և այդ աղջիկը, որը եղել է խուլիգանների հետ փորձել են բաժանել առաջին եռյակին: Երբ մոր ներկայությամբ իրեն հայհոյել են, նա իջել է մեքենայից: Իմ ամուսնու դիակը հայտնաբերվել է Ֆորդ Տրանզիտի հետնամասում: Եթե իմ ամուսինը հարձակվեր, այլ ոչ թե պաշտպանվեր, նրա դիակը կլիներ մեքենայի դիմացի մասում: Նրան քշել են և նա պաշտպանվելով եկել է մեքենայի հետևը՝ շատ լավ զգալով  վտանգը: Այդ երիտասարդները միայն ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել, սկեսուրս դա նկատել է: Հետո ծեծկռտուքին միացել է երկրորդ եռյակը ավտոտեխսպասարկման կետից և նրանց բաժանելու ընթացքում աղջիկը ասել է սկեսուրիս, թե տղայիդ քաշիր մի կողմ, տղադ չգիտի ում է ծեծում: Ամուսինս վայր է ընկել Խաչիկ Կոսյանի հարվածից, բայց մյուսներն էլ ձեռքները գրպաններում չեն կանգնել և սպասել, այլ ամեն մեկն իր հերթին փորձել է ցույց տալ իր տղամարդկությունը»,- ասաց  Փառանձեմ Մեյթիխանյանը:

դիտվել է 1223 անգամ
Լրահոս
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am