Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանություն մանրամասները

  Օրերս հայտարարվեց սույն թվականի հունիսի 4-ին, հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն սպանողների գործի նախաքննության ավարտը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լեզվաբանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեց դեպքի մանրամասները. «Տիկին Փառանձեմի ամուսին Եղիշե Խաչատրյանը սպանվել է Նուբարաշեն խճուղու հատվածում, ավտոտեխսպասարկման կետի մոտ: Մարմնական վնասվածքներ է ստացել նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը: Այդ դաժան դեպքը տեղի է ունեցել մահացածի մոր աչքի առջև:  Նրանք երթևեկել են Եղիշե Խաչատրյանին պատկանող գազել ավտոմեքենայով և նրանց հանդիպակած կողմով սլացել է մի մեքենա՝ բոլոր կանոնները խախտելով: Եղիշե Խաչատրյանին հաջողվել է արգելակել և խուսափել վթարից, բայց, փաստորեն, դիմացիների կյանքը փրկելը եղել է նրա համար ոչ թե փրկություն, այլ՝ ծանր դեպք», - ասաց փաստաբանը: Նա պատմեց, որ այդ մեքենայից դուրս են եկել ոգելից խմիչքի և թմրանյութերի ազդեցության տակ գտնվող 4 հոգի, որոնցից մեկը՝ աղջիկ: «Նրանք սկսել են վիճաբանել Եղիշե Խաչատրյանի հետ և մոր ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հղել: Եղիշե Խաչատրյանը ստիպված է եղել իջնել ավտոմեքենայից և այդ անձինք նրան դաժան ծեծի են ենթարկել: Այդ ընթացքում ավտոտեխսպասարկման կետից ևս երեք հոգի վազելով եկել են և նրանցից մեկն անմիջապես բութ առարկայով հարվածել է Եղիշե Խաչատրյանի գլխին, նա ընկել է և վեց հոգով սկսել են դաժանաբար ծեծել նրան մինչև, որ նա մահացել է: Հետաքննության արդյունքում պազվել է դեռ նրանցից 5-ի անձը: Նրանք եղել են Խաչիկ Կոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը, իսկ գործի վկա է Մարիամ Գրիգորյանը»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը և հավելեց, որ Յուրի Հակոբյանը մինչ այդ եղել է «Լիդո» հարսանեկան սրահում՝ իր հարսանիքի կազմակերպչական հարցերով: Այդ ռեստորանը պատկանում է Արտաշես Չիչոյանին: Յուրի Հակոբյանի փաստաբանը հրապարակել է թերթում, որ այդ պահին Յուրի Հակոբյանը գտնվել է «այլ վայրում», չնշելով ռեստորանի անունը, քանի որ բոլորը լավ գիտեն, թե ում է պատկանում ռեստորանը: Բոլոր մեղադրյալները միայն մեկ խնդիր էին դրել իրենց առջև՝ մեղադրել մեկին՝ Արտաշես Չիչոյանին, որպեսզի բոլորով պատասխանատվություն չկրեն: «Դա բացառվում է, քանի որ 6-ն էլ ծեծի են ենթարկել Եղիշե Խաչիկյանին և դրա կենդանի վկան է եղել մահացածի մայրը»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am