Օբամայի վարչակազմն անաղմուկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Associated Press

Դեկտեմբերի 6-ին լույս տեսած համարում Assciated Press լրատվական գործակալության հոդվածագիր Բրեդլի Քլեփրը անդրադարձել է նախորդ շաբաթ օրը հրապարակված լուրին, թե ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ողջակիզման թանգարան-հուշակոթողում կազմակերպված հավաքույթի ժամանակ ցեղասպանագետ և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը խոսել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին: Ըստ Asbarez-ի՝ Նոբելյան մրցանակակիր և Հրեական ողջակիզումը վերապրած Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, խոսելով Վիզելի ժամանակներում տեղի ունեցած անարդարությունների մասին, Փաուերն ասել է. «Նա ականատես է եղել Հայոց ցեղասպանության ուրացմանը»: Այս նախադասության մասին ակնարկելով՝ Քլեփրը հարց է ուղղել` «արդյո՞ք Բարաք Օբամայի վարչակազմն անաղմուկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»: Հոդվածագիրը նշել է, որ 1915-ի սպանդը ցեղասպանություն կոչելը երկար ժամանակ եղել է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Օբամայի համար «տաբու», ապա հավելել, որ նման քայլով ՄԱԿ-ում Օբամայի դեսպանն առաջ է անցել իր ղեկավարից: Քլեփրը նշել է նաև, որ Փաուերն իր խոսքերը չի մանրամասնել, սակայն, հավանաբար, դրանք կզայրացնեն Թուրքիային, ով կատաղի կերպով հակադրվում է Ցեղասպանության մասին որևէ հիշատակման: «Թուրքիայի ռազմավարական դերը` իբրև Միացյալ նահանգների գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից, պարտադրել է ամերիկացի պաշտոնյաներին՝ չափազանց զգույշ լինել այդ դեպքերի մասին խոսելիս: Նշյալ խոսքերը զարմանալի են հատկապես, երբ նկատի են առնվում, որ Փաուերը երկրի երկրորդ բարձրաստիճան դիվանագետն է համարվում, նաև այն բանի համար, որ նրա խոսքերը կարող են Օբամայի հասցեին քննադատություն առաջացնել»,- հավելել է նա: Հոդվածագիրը հիշեցրել է նաև, որ Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չի հարգել իր խոստումը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am