Թուրքիան կորուստներ ունի
Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքում «Եփրատի վահան» գործողությանը մասնակցած թուրք երկու զինվորականներ զոհվել են հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է NTV-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրներին։ Զինծառայողների վրա հարձակումն իրականացվել է չորեքշաբթի առավոտյան։ Թե ով է հարձակվել թուրքական բանակի դիրքերի վրա՝ չի հստակեցվում։
