Հայտնի լեզվաբանի ամուսնուն սպանել են թմրանյութի ազդեցության տակ

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյան փաստաբան Ինեսա Պետրոսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ  Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի, սպանության գործով մեղադրյալ ճանաչված բոլոր վեց անձինք թմրամոլներ են: «Դատատոքսիկաքիմիական փորձաքննությունն ապացուցել է, որ Եղիշե Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկած երիտասարդները եղել են թմրանյութի ազդեցության տակ:Ավելին նրանք ոչ միայն այդ պահին են եղել թմրանյութերի ազդեցության տակ: Դատարանի որոշմամբ՝ գաղտնալսվել են մեղադրյալների հեռախոսազրույցները, որի արդյունքում պարզվել է, որ նրանք պարբերաբար թմրանյութեր են օգտագործում: Այդ փաստով առանձին գործ է հարուցվել` ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի` թմրանյութերի ապօրինի իրացման հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվում է»,-հավելեց Ի.Պետրոսյանը: Փառանձեմ Մեյթիխանյանի խոսքով՝ ինքը պայքարելու է մինչև վերջ, բայց ոչ թե միայն իր և իր ընտանիքի համար, այլ, որ  նման դեպքերը չկրկնվեն. «Իմ ընտանիքը ցմահ չի կարող այդ վիշտը մոռանալ, բայց պետք է պայքարել նման թափթփուկների դեմ, նման մարդասպանների դեմ և նրանց դեմ, ովքեր Ֆեյսբուքում կամ այլ սոցցանցերում այդ մարդասպանների մասին գրում են՝ իմ թագավոր ախպեր, շուտով կհանդիպենք»,-ասաց տիկին Մեյթիխանյանը: «Եթե մինչեւ այդ ես, որպես մանկավարժ, մտածում էի` միգուցե չեն ցանկացել, դիտավորություն չեն ունեցել, սակայն ես լսել եմ մեղադրյալ Արարատ Նիկողոսյանի խոսակցությունն ընկերուհու հետ, երբ նա ասում է` բա խփել եմ, ինչ պիտի անեի: Մեկ այլ խոսակցությամբ Արարատ Նիկողոսյանը խոսում է գործով վկա անցնող Մարիամ Գրիգորյանի հետ եւ ասում է` դատաքննությամբ դեռ կապացուցվի, թե ով է հիմնական հարվածողը, միգուցե Յուրին է : Այս ամենը նշանակում է` բավարար ապացույցներ կան նրանց բոլորի նկատմամբ»,- ասաց Մեյթիխանյանը: Փաստաբանն էլ հավելեց, որ գործով մեղադրյալ ճանաչված Յուրի Հակոբյանի պաշտպանը փորձում է ալիբի առաջ քաշել նրա համար, թե իբր սպանության պահին նա այդտեղ չի եղել, բայց փաստերն այլ բան են ասում: Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ գործով վկա Եղիշե Պետրոսյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, առաջին իսկ օրվանից պնդում է, որ իր որդուն վեց հոգով են ծեծել, սակայն փորձում են բարդել մեկի վրա, որ մեկ հոգի պատասխանատվության ենթարկվի: Գործով մեղադրյալ է ճանաչվել վեց անձ՝ Խաչիկ Քոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից դիտավորյալ սպանություն՝ խուլիգանական դրդումներով: Տաքսու վարորդ Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պառակտման հոդվածով: Մեկ մեղադրյալ էլ գտնվում է հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է: Սոնա Դավթյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am