«Թուրքական հոսք»-ի երկրորդ ճյուղն օգտակար կլինի ԵՄ-ի համար. Մեդվեդև
«ԵՄ-ի տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը օգտակար կլինի ողջ Եվրոպայի համար։Գազատարի նախագիծը բաղկացած է երկու ճյուղից, որոնցից մեկը նախատեսված է գազով Թուրքիան, իսկ երկրորդը՝ Եվրոպան ապահովելու համար, սակայն դեռ պետք է բանակցություններ անցկացվեն երկրորդ ճյուղի շուրջ: Վստահ եմ, որ այդօրինակ որոշումն օգտակար կլինի Եվրոպային, կնպաստի երթուղիների դիվերսիֆիկացմանը։ Սակայն, միևնույն ժամանակ այն չի մրցակցում որևէ այլ գազատարի հետ։ Ամեն մեկն ունի իր նշանակությունը»,-Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը : Դեկտեմբերի 6-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրի վավերացման մասին օրենքը։
