Վերջերս տեղեկատվություն եղավ այն մասին, որ «Նաիրիտ» ՓԲԸ բաժնետոմսերի 90 տոկոսից ավելին նորից ՀՀ-ինն է լինելու: ԱԺ-ում այս տեղեկատվությանը հղում անելով՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյոք կան արդեն հայտնի ներդրողներ և ինչ ճակատագիր է սպասվում գործարանին:
«Դեկտեմբերին «Նաիրիտ» գործարանի գույքի գրավի իրավունքը ՌԴ միջպետական բանկից փոխանցվել է ՀՀ կառավարությանը` երկար աշխատանքից հետո: Եվ այսօր տարվում են փաստաթղթային աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է մոտակա մեկ ամսվա ընթացքում: Գույքի հետ կապված բոլոր իրավասությունները անցնում են Հայաստանի Հանրապետությանը»,- տեղեկացրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ինչ վերաբերում է «Նաիրիտի» վերագործարկմանը, նախարարը նշեց, որ բանակցություններ տարվում էին տարբեր ընկերությունների հետ, բայց.
«Այս պահին որևէ ընկերության հետ կոնկրետ պայմանավորվածություններ մենք չունենք»,- տեղեկացրեց նախարար Զախարյանը` ընդգծելով, որ Կառավարությունը նույնպես շահագրգռված է գործարանի վերագործարկմամբ և ամեն ինչ անելու են դրա համար.
«Որևէ այլ հարց չի քննարկվում «Նաիրիտի» հետ կապված բացի վերագործարկումից»::
«Աշխատակիցների նկատմամբ որևէ պարտավորություններ էլ չկան»,- հավաստիացրեց նա:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը