Գյումրուն սազական չէ «տնակ», «աղետի գոտի», «փլատակներ» արտահայտությունները

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «1988-ի ավերիչ երկրաշարժից արդեն 28 տարի է անցել։ Սակայն «աղետի գոտի» ամոթալի արտահայտությունը դեռ չի վերացել մեր շուրթերից։ Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ։ «Շիրան կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վահան Թումասյանի տրամադրած տվյալների համաձայն, կիսափլված շենք-շինություններում կամ նախկին գործարանային հանրակացարաններում դեռևս բնակվում է մոտ 3 հազար ընտանիք կամ որ նույնն է՝ 15 հազար բնակիչ։ 28 տարին քիչ ժամանակ չէր խնդրին վերջնական կարգավորում տալու համար։ Սակայն պարզվում է՝ կառուցապատման ծրագիրը 4-5 տարի առաջ դադարեցվել է։ Եվ այս աղետալի պայմաններին զուգահեռ՝ իշխանությունները Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար գլուխ են կոտրում, խոստանում սարեր շուռ տալ, սակայն նրանց խոստումների պատկերը հետևյալն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դղյակում է ապրում, շքեղ հյուրանոց է կառուցել՝ «Ալեքսանդրապոլը», «Օազիս» ռեստորանը։ Իսկ վագոն-տնակների ֆոնին դղյակում ապրող գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Պոլոզմուկուչ» հայտնի ռեստորանի սեփականատերն է, գարեջրի գործարան է աշխատեցնում ինչպես Գյումրիում, այնպես էլ Ջավախքում։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին հայտարարել էր, թե. «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները։ Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»։ Սակայն այսօր իրականությունն այն է, որ ունենք մոտավոր 15000 բնակիչ, որոնք ապրում են տնակներում։ Հուսանք՝ գոնե այս տարի քիչ կշրջանառվեն «տնակ», «աղետի գոտի», «փլատակներ» արտահայտությունները, Գյումրիի նման մշակութային հարուստ  ժառանգություն ունեցող քաղաքին դա սազական չէ»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am