Արթուր Գրիգորյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 3-ին, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, ՀՀ նախագահի 2009 թվականի մարտի 11-ի ՆԿ-36-Ն կարգադրության մեջ փոփոխություն կատարելու մասին կարգարդրություն է կատարել: Այսպիսով՝ նշանակվել են Հանրային խորհրդի երկու նոր անդամներ: Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորգհրդի լրատվական ծառայությունից «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամների կազմ՝ Ռոբերտ Ամիրխանյան Աննա Ասատրյան Լիլիթ Ասատրյան Գագիկ Մանասյան Անելկա Գրիգորյան Աստղիկ Գևորգյան Հայկ Դեմոյան Վազգեն Մանուկյան Սմբատ Լպուտյան Էդիկ Մինասյան Ռուբեն Գևորգյանց Արթուր Գրիգորյան»: ՀՀ Հանրային խորհուրդը համալրել են Ռուբեն Գևորգյանցն ու Արթուր Գրիգորյանը: Ռուբեն Գևորգյանցը կինոռեժիսոր է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2006 թվականից` ՀՀ ժողովրդական արտիստ: Ծնվել է 1945 թվականին Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է "Հայֆիլմ" կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ 1995-1998 թթ. դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998 թվականից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի։ Արթուր Գրիգորյանը հեռուստալրագրող է, «Ռազմական լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահը: ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, արժանացել ՀՀ վաստակավոր լրագրողի կոչման: Պարգևատրվել է նաև ՀՀ Պն գերատեսչական մեդալներով:Ծնվել է 1963թ Երևանում: Միջնակարգ կրթությանը զուգահեռ 1978-82թթ ուսանել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, իսկ 1981-86 թթ.` Երևանի Պոլիտեխնիկական ինսստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետում: 1986-ին աշխատանքի է անցել Հայաստանի Ազգային Հեռուստատեսությունում: 1992-98թթ գտնվել է կադրերի բաժնի տրամադրության տակ, 1992-93թթ կամավորական ջոկատների և արցախյան կապավորական ստորաբաժանումների կազմում որպես օպերատոր մասնակցել է պատերազմական մի քանի գործողության: Արցախյան գոյամարտին նվիրված մի քանի տեսաֆիլմի և հաղորդաշարի հեղինակ է` «Անկախության 10-ամյակ», «Զրույցներ պատերազմի մասին», «Պարտադրված պատերազմ», «Բանակցային ազատամարտ» և այլ: 1995-96թթ կարճաժամկետ աշխատել է ՆԳՆ լրատվության վարչությունում և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամում: 1998-ի հունվարից մինչև օրս աշխատում է Հանրային Հեռուստաընկերության լրատվական ծառայությունում: Ամուսնացած է, ունի 2 զավակ:Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի կողմից նշանակվող ՀԽ անդամների 2 թափուր տեղերն առաջացել էին, երբ ՀԽ անդամ Կարեն Բեքարյանը 2015 թվականին ստանձնել էր պատգամավորական մանդատ, իսկ նույն թվականի հոկտեմբերի 4-ին վախճանվել էր ՀԽ անդամ Հովհաննես Զանազանյանը: Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից: 36 անդամներից 12-ին նշանակում է ՀՀ Նախագահը, որից հետո նրանք ձեռնամուխ են լինում 12 ոլորտային հանձնաժողովների ձևավորմանը: Հանձնաժողովների նիստերում ընտրվում են հանձաժողովի նախագահներ, որոնք և դառնում են ՀԽ-ի հաջորդ 12 անդամները: Եվս 12 անդամ ընտրվում է արդեն ՀԽ-ի 24 անդամների կողմից` փակ գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովներում ներկայացուցիչներ կարող են առաջադրել արհմիությունները, գործարարների ու արդյունաբերողների միությունները, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպությունները, միավորումները, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, վետերանների միությունները, գիտակրթական միությունները, սպառողների իրավունքների պաշտպանության, կրոնական կազմակերպությունները, սփյուռքի կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները և այլ կառույցներ:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am