«Հրապարակ». Կա կազմակերպված ինչ-որ մի խումբ, որն ուզում է իմ պաշտոնին տիրանալ. Հրանուշ Հակոբյան

«Հրապարակ» թերթը ներկայացրել է հարցազրույց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Տիկին Հակոբյան, սկզբում շատ էին խոսում, որ սփյուռքի նախարարությունն արհեստական նախարարություն է՝ստեղծված հատուկ Ձեզ համար։ Դա դուք էիք խոսում, դա ձեր խոսելն էր, ինձ համար հատուկ եթե ուզեին․․․ ես խնդիր չունեմ, ես սոցապնախարար եմ աշխատել, ես աշխատանքի փորձ ունեմ, տարբեր հանձնաժողովներում նախագահ եմ եղել, էդ ինչի՞ չեք ասում՝ ուրիշ երկրներում ուրիշները չեն աշխատո՞ւմ։ Ի՞նչ անենք, թողնենք երկրից գնանք, որ դուք հանգստանա՞ք։ Էսօր փորձն է կարեւոր, գիտելիքն է կարեւոր, աշխատանքի ձեւերն են կարեւոր։ Հասարակության մեջ գնահատականներ կան, ամեն դեպքում, որ մեզ սփյուռքի նախարարություն պետք չէր, որ միակ երկիրն ենք, որ նման նախարարություն ունենք․․․ Հասարակության մեջ նման գնահատականներ չկան, լրագրողների կամ կազմակերպված ինչ-որ մի խումբ կա, որն ուզում է էս պաշտոնին տիրանալ, թող գան տիրանան։ Լրագրողնե՞րն են ուզում տիրանալ Ձեր պաշտոնին։ Չէ, ուղղորդողները։ Բայց ասում են՝ մեզ սփյուռքի նախարարություն պետք չէ։ Բայց դուք չեք որոշում, դա որոշում է Սփյուռքը, որը 20 տարի պահանջեց, եւ Հայաստանի երրորդ նախագահը միայն որոշեց լսել, ականջալուր լինել Սփյուռքին եւ ստեղծել նախարարությունը։ Ես՝ անձամբ, կասկածում էի՝ արժի՞ նման նախարարություն ստեղծել, թե՞ ոչ։ Բայց երբ եկա, սկզբից կոմիտե ստեղծեցինք, այնուհետեւ դա վերափոխվեց նախարարության, ես հասկացա, որ մենք 17 տարի ուշացրել ենք այս նախարարության ստեղծումը, որովհետեւ այդքան հսկայածավալ ռեսուրսը՝ 7 միլիոն եւ ավելի, որը կարիք ունի հարաբերվելու, ճշտելու, հարցադրումներ անելու, դրանք կառավարության կամ նախագահի մակարդակ հասցնելու, իհարկե, պետք է մի դուռ լինի, որ դա հասցնի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am