«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձել էինք ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող ընկերություններից մեկի կողմից մենաշնորհի վերածած ոլորտն ազատականցնելուն: Խոսքը գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ սուբսիդավորման միջոցով պարարտանյութ տրամադրելուն էր վերաբերվում:
Այս դեպքից հետո տեղեկություններ շրջանառության մեջ դրվեցին, որ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող եւս մեկ ոլորտ կազատականացվի: Դա ավտոմեքենաների անվադողերի ներկրման բիզնեսն է: Մամուլը տարիներ առաջ գրել էր, որ անվադողերի շուկայում հայտնի «Մեծ անիվ» ընկերությունը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ենթարկվեց հարկային տեռորի, որի հետեւանքով սնանկացավ, որից հետո հենց Գագիկ Խաչատրյանի մերձավորները այն ձեռքբերեցին:
Դրանից հետո էլ ՊԵԿ-ի կազմում գտնվող մաքսային ծառայությունը սկսեց ստուգել Հայաստան մտնող բոլոր այն մեքենաները, որոնց վարորդները սեփական օգտագործման համար նոր անվադողեր էին Վրաստանից գնում եւ տեղափոխում: Վարորդները ստիպված եղան այս արգելքը հաղթահարել հետեւյալ կերպ: Գնում էին Վրաստան, տեղում փոխում էին մաշված անվադողերը նորերով, ապա վերադառնում: Այս դեպքում մաքսայինը չէր կարողանում էլ ավելի ճնշում բանեցնել, բայց ոչ բոլոր վարորդներն էին հասնում Թբիլիսի եւ փոխում անվադողերը: Այս դեպքում մաքսայինը չէր կարողանում էլ ավելի ճնշում բանեցնել»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը