Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը վկայակոչում է Հայոց Ցեղասպանությունը

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որակել է ցեղասպանություն։ «Արդյո՞ք ԱՄՆ հեռացող նախագահի վարչակազմը լուռ ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը»,- հարցադրում է առաջ բերում «The Associated Press»գործակալությունը, նշելով, թե՝ Փաուերն այս մասին հայտարարել է Հոլոքոստը վերապրած, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Ուեյզլի գործունեությանը նվիրված միջոցառման ժամանակ։ Աղբյուրի փոխանցմամբ, իր ելույթում Փաուերը հիշատակել է աշխարհում տիրող անարդարությունների մասին, այդ ցանկում ընդգրկելով նաև «հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժխտումը»։ Այս համատեքստում գործակալությունը տարակուսում է, թե արդյո՞ք Փաուերի հայտարարությունը կարող է նոր լարվածություն ի հայտ բերել ԱՄՆ դաշնակից Թուրքայի հետ հարաբերություններում, հաշվի առնելով պատմական իրողության մասին Օբամայի վարչակազմի զգույշ ձևակերպումները, որոնք տեղ են գտել նրա ապրիլքսանչորսյան ուղերձներում։ Գործակալությունն առավել ուշագրավ է համարում այն փաստը, որ Փաուերը հանդիսանում է ԱՄՆ երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետը։ Նշվում է նաև, թե մինչ Օբամայի վարչակազմում պաշտոն ստանձնելը Սամանթա Փաուեըը բազմիցս անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը և պաշտոնավարման ընթացքում նույնիսկ ոչ հրապարակային լոբբինգ իրականացրել Օբամայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ։ Սամանթա Փաուերի խոսնակ Կուրտիս Կուպերը գործալությանը տված պարզաբանման մեջ պնդել է, թե Փաուերի հայտարարությունը չի արտացոլում Հայոց Ցեղասպանության հարցում Օբամայի վարչակազմի դիրքորոշման փոփոխություն, իսկ դեսպանի հղումը արվել է Նոբելյան խախաղության մրցանակակրին պատվելու համատեքստում, որ կոչված է եղել ցույց տալու զանգվածային ջարդերի ու կրկնվող անարդարությունների դեմ պայքար մղելու օրինակ։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները ևս ստիպված է եղել անդրադառնալ հարցին, ևս հերքելով հարցի շուրջ պաշտոնական դիրքորոշման որևէ փոփոխություն։ «Նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ոգեկոչել և ընդունել են Օսմանյան կայսրության վերջին տարիներին կոտորված և աքսորված 1,5 միլիոն հայերի պատմական փաստը, հայտարարելով, որ փաստերի ամբողջական, անկեղծ և արդար ընդունումը բխում է բոլորի շահերից»,- ասել է Տոները։ Լրատվամիջոցը հիշատակում է դեռևս 2008 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի` Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախընտրական խոստումը, որն այդպես էլ ի կատար չածվեց։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am