Մեդվեդև. Մոսկվայի ու Անկարայի միջև Սիրիայի հարցով բանակցությունները վերականգնվել են
Սիրիայի հարցով պաշտոնական Մոսկվայի ու Անկարայի միջև երկխոսությունը վերականգնվել է: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքում: Ինչ վերաբերում է հումանիտար վիճակին, ահաբեկչության դեմ պայքարին, ապա Մեդվեդևի խոսքով, դրանք քննարկվում են ոչ միայն երկրի ղեկավարների, այլև ռազմական ու այլ գերատեսչությունների մակարդակով: «Այժմ բանակցությունները վերականգնված են ու ընթանում են ողջ ծավալով: Մենք ահաբեկչական վտանգը նույն կերպ ենք ընկալում: Ես կարծում եմ, որ երկխոսությունը կշարունակվի»,-ասել է նա:
