Գարո Փայլանը` «գյավուր» արտահայտության հետքերով

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հարցում է ուղարկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին` պահանջելով պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել «գյավուր» արտահայտությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը:

«Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի «գյավուր» արտահայտության վերաբերյալ նրան հարցում ենք ուղարկել և հետևյալ հարցադրումներն արել.
1.Չեք մտածում, որ նվաստացրել եք քրիստոնեական համայնքին, որի անդամներից մեկն էլ ես եմ, և Թուրքիայի ոչ մուսուլման ժողովուրդներին «գյավուր» բառը կիրառելով, որը Թուրքական լեզվագիտական ընկերության համաձայն նշանակում է «անկրոն» կամ «մուսուլման չհանդիսացող որևէ մեկը», լեզվաբան Սևան Նիշանյանի բառարանի համաձայն` «կրակապաշտ» կամ «մուսուլման չհամարվող» իմաստն ունի, շատ ասացվածքներում և արտահայտություններում օգտագործվում է նվաստացնող իմաստով, իսկ ժողովրդի շրջանում կիրառվում է բացասական իմաստով: 2.Ի՞նչ եք կարծում, ձեր խոսքերը չեն համարվո՞ւմ ատելության խոսք` այն պարագայում, երբ ընդունված է որպես այդպիսին ընդունել «որևէ խմբին կամ անձին ռասսայական, սեռական, տարիքային, ազգային, կրոնական պատկանելության կամ սեռական հակվածության պատճառով ստորացնելը կամ սպառնալից լեզվով խոսալը»: 3.Աչքի առաջ ունենալով այն, որ նմանօրինակ արտահայտությունները վերածվում են ատելության հանցագործությունների` ինչ կարծիքի եք, կարո՞ղ է ձեր ելույթը պատճառ դառնալ ատելության հողի վրա գործված հանցագործությունների»: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Քասթամոնու քաղաքում դեկտեմբերի 4-ին ելույթի ժամանակ հայտարարություն էր արել, որը տարբեր քննարկումների պատճառ էր դարձել: Փոխվարչապետը մասնավորապես ասել էր.  «Մեզ համար անկախությունը գյավուրին «գյավուր» ասելով նրա դիմաց կանգնել կարողանալն է»:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am