«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ «Դաշնակցության» համագործակցությունը կապված չէ ո՛չ ընտրությունների հետ, ո՛չ էլ կառավարության ձևավորման գործընթացի հետ: «Մենք այդ համագործակցության մասին հայտարարել ենք՝ նպատակները հռչակելով, և այդ նպատակների շուրջ է, որ մենք համագործակցում ենք: Դա կապված չի որևէ այլ ձևաչափի հետ»,- ասաց ՀՅԴ պատգամավորը, ապա հավելեց. «Մեր համագործակցության մեջ ժամկետներ չկան: Շատ հստակ արձանագրված է համագործակցության ընդհանուր տրամաբանությունը: Այն հիմնականում վերաբերում է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու պրոցեսներին: Սա մեծ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա հստակ ժամանակահատվածներով, որոնք արձանագրված են Սահմանադրության անցումային դրույթներում»:
Ուստի, նրա խոսքով, ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու 2017 թվականի բյուջեի նախագծին: Լրագրողները դաշնակցականից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է Սերժ Թանկյանի հայտարարության մասին, թե Հայաստանում ընտրությունները թափանցիկ չեն և ինքը ապրիլին գալու է Հայաստան ընտրական գործընթացներին հետևելու:
«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Թանկյանն էլ է ուզում մասնակցել ընտրություններին որպես դիտորդ: Ես վստահ եմ, որ նա իսկապես կտեսնի, որ աննախադեպ ընտրություններ տեղի կունենան, որովհետև այն, ինչ-որ մենք փոխել ենք ընտրական համակարգի մեջ, նախադեպը չունի»,- ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը