Սանկտ Պետերբուրգի նախկին փոխքաղաքապետ Օգանեսյանին տեղափոխել են բանտի հիվանդանոց
Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխքաղաքապետ Մարատ Օգանեսյանը, որը կասկածվում է ավելի քան 50 մլն ռուբլի գումարի հափշտակմանը մասնակից լինելու մեջ, տեղափոխվել է բանտի հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը։ «Նրան տեղափոխել են հիվանդանոց»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ չմանրամասնելով ախտորոշումը։ Քննության համաձայն՝ 50 միլիոն ռուբլին յուրացվել է 2014թ. «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզահամալիրի վերազինման շրջանակներում՝ մասնավորապես, «Տրանսստրոյ» հոլդինգի և «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության միջև լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ: Նոյեմբերի 18-ին Օգանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանք։
