Նոր համաձայնագրով ՀՀ-ն կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն և կօգտվի շուրջ 500 մլն-անոց շուկայից

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Միասնական ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրամադրվել էր մանդատ, ինչի առթիվ հանրության կողմից բազմաթիվ հարցեր են հնչում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից և նշում, որ այդ կապակցությամբ հարկ են համարում պարզաբանել հետևյալը. «2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո, ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից լայնածավալ աշխատանքներ սկսվեցին միջազգային հարթակներում՝ ՀՀ շուկայի նոր հնարավորությունների ներկայացման և նոր քաղաքականության իրականացման նպատակով: Դեռևս 2 տարի առաջ ՀՀ-ի՝ ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու շուրջ ոչ պաշտոնական քննարկումներ սկսեցին ԵՄ գործընկերների հետ, որոնց արդյունքում՝ 2015 թվականի փետրվարի 5-6-ը տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով Գլխավոր տնօրինության (DGMOVE) ներկայացուցիչների փաստահավաք առաքելությունը Հայաստանի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 521-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային-բանակցային խումբ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Բրյուսելում մի շարք աշխատանքային քննարկումներ եղան պայմանագրի բանակցման և կնքման շուրջ: Արդյունքում՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրվեց ՀՀ հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:

Առաջիկայում նախատեսվում է ձևավորել ԵՄ և ՀՀ բանակցային խմբեր և անցնել պաշտոնական բանակցությունների փուլին, որի շրջանակում կքննարկվի և կհամաձայնեցվի համաձայնագրի տեքստը, որից հետո տեղի կունենա համաձայնագրի ստորագրումը: Նախատեսվող համաձայնագրով ՀՀ կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում, համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և, հետևաբար, օգտվել ոչ խտրական, հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից: Ինչպես նաև, Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտներ, և ավիաընկերություններին հնարավորություն կտրվի շուկայում, կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել երթուղիներն օդի մի շարք ազատությունների իրավունքով»:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am