Ռուբիկ Հակոբյանի առջեւ կբացվեն ՀՀԿ-ի դռները

Նախկին դաշնակցական, նախկին «ժառանգական» ներկայումս իշխանական հովերում ծվարած Ռուբեն Հակոբյանն այսօր գերազանցել է Հանրապետական բռնարարներին ու բռնություն կիրառել «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ: Պատգամավորին թերևս դուր չի եկել լրագրողի հարցերը, որից հետո նա կանչել է նրան առանձնազրույցի: Լրագրողը պատմել է լրատվամիջոցներին, որ Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ դաշնակցության գաղափարախոսությունից է խոսելիս եղել և նշել է, որ ինքը այդ գաղափարախոսությունն իր մեջ կրում է: Ինքն էլ հետաքրքրվել է, թե որն է այդ գաղափարախոսությունը, կարո՞ղ է պատգամավորը մեկ բառով ձևակերպել այն: Սրան ի պատասխան՝ Ռուբիկ Հակոբյանը հորդորել է լրագրողին գնալ և գրքեր կարդալ: Ապա հարցից սրտնեղած վիրավորական տոնով լրագրողին սկսել է «դասեր տալ»՝ նշելով, որ նա հասկանալու հետ կապված խնդիրներ ունի եւ այլն: Այնուհետև պատգամավորը լրագրողին կանչել է «ռազբորկի» եւ ուղեկցել ԱԺ այն հատվածը, որտեղ որ տեսախցիկ չկա: Եվ անսպասելի հարվածներ հասցրել և հայհոյել։ «Ինքն իրեն խուլիգանի նման է պահել». բռնությունից հետո այսպես արձագանքեց Ռուբիկ Հակոբյանն իր ու Վահե Մակարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Նա իրեն խուլիգանի նման է պահել: ժուռնալիստիկայի հետ կապ չունի, լրագրության հետ կապ չունի, փորձել է էթիկայի դասեր տալ, սովորեցնել, բայց դա չի ստացվի»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը: Դիտարկմանը՝ դա արդարացնո՞ւմ է, որ պատգամավորը հարվածի լրագրողին, Ռուբիկ Հակոբյանը հակադարձեց. «Իսկ դուք տեսե՞լ եք»: Դա ասելուց հետո նա մտավ դահլիճ: Երբ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը սպառնում էր մեկ ուրիշ լրագրողի ծնոտ կոտրել, լրագրողական հանրույթը պայթում էր զայրույթից, պահանջում իշխանություններին կարգի հրավիրել։ Փաստորեն, մեր ընդդիմության շարքերում թոխմախների ու շմայսների պակաս չկա, դեռ ավելին, եթե Հանրապետականները ընդամենը սպառնում են, Ռուբիկ Հակոբյանը նաեւ իրագործում է։ Գուցե Ռուբիկ Հակոբյանին ագրեսիվ է դարձրել իր քաղաքական ապագայի նկատմամբ անորոշությունը։ Հակոբյանը հավանաբար կորցրել է պատգամավոր մնալու բոլոր հույսերը, եւ այդ հուսահատության պահին լրագրողի ցանկացած հարց իր ականջին խորթ է թվացել։ Ի դեպ, այսօր մամուլում տեղեկություններ կային, որ ՀՅԴ-ն անգամ փակել է դռները Հակոբյանի առաջ եւ չի պատրաստվում նրան հետ ընդունել։ Դժվար է պատկերացնել մի ուժ, որը համաձայնի այդ աղմուկից հետո իր շարքում ներառել Հակոբյանին, թերեւս բացառությամբ ՀՀԿ-ի, որի արժանիքներից մեկը նման պատգամավոր, կուսակից ունենալն է։ Անի Սհակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am