Ցանկանում եք հերքել, թե իշխանության հետ ինչ-որ ձևով շաղկապված արհեստական ընդդիմություն եք. նախարարը՝ Նիկոլ Փաշինյանին

Ինչպես արդեն նշել էինք ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր դիմեց կառավարությանը. «Շարունակվում են օդում կախված մնալ չստուգված լուրերը ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես կոչված, բարեգործության, օրինակ, անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին»: Պաշտոնական պատասխան տալուց հետո Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը նշել է նաև իր անձնական տեսակետը՝ Նիկոլ Փաշինյանի հարցերի հետ կապված. «Անձամբ կցանկանամ ասել, որ սա առաջին հարցը չէ, որ նույն ֆորմատով ներկայացնում եք ԱԺ-ում: Ձեր նման հարցերի իմաստը, համենայն դեպս, ինձ համար հասկանալի է: Կարծում եմ, որ ձեր հարցերի իրական նպատակն այն է, որ Դուք ցանկանում եք այդ ձևով հերքել այն տարածված լուրերը, թե Դուք իշխանության հետ ինչ-որ ձև շաղկապված եք և արհեստական ստեղծված ընդդիմություն եք: Կարծում եմ, որ եթե դա էր ձեր նպատակը, ասեմ, որ ինձ գոնե համոզել եք, որ արհեստական ընդդիմություն չեք և հորդորում եմ՝ այս ամբիոնի մոտ այլևս այդ ուղղությամբ ջանքեր չգործադրեք»: Փաշինյանն էլ ասել է, որ եթե հարցերի ոճը դուր չի գալիս, ապա առաջինը դա պետք է ասել Սերժ Սարգսյանին, և նա բացատրի. «Այս բառերով և մի քիչ փոխած խոսելով` արդյո՞ք նա նպատակ էր հետապնդում ապացուցելու, որ ինքը ՀՀ-ում կոռուպցիայի, կաշառակերության հետ կապ չունի և արդյոք նա Ձեզ ապացուցել է: Իսկ ես կարծում եմ, որի ինքս ապացուցելու բան չունեմ, այլ Դուք ապացուցելու բան ունեք, որ կողմնակիցների մասին օդում կախված լուրերը ճշտվեն, սակայն չեք կարող ապացուցել այն, ինչ ձեզանից պահանջվում է, որովհետև ձեր իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ ապացուցել են իրենց կյանքով և ապրելով»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am