Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի մասնակիցն էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են Հայաստանում նախընտրում դեղորյաքը ձեռք բերել արտերկրից՝ պատասխանեց.
«Երևի թե այստեղ ազդեցություն ունի զուտ հոգեբանական գործոնը, բայց ոչ միայն դա: Մենք բոլորս մտածում ենք, որ Գերմանիայի և Ճապոնիայի համար Հնդկաստանում պատրաստվող նույն սուբստանցիան մաքրման մի երկու օղակ ավել է անցնում, քան Հայաստանի կամ Ռուսաստանի համար»:
Այնուհետև հավելեց, որ Վրաստանից ներկրված դեղորայքը ակնհայտորեն կեղծված է:
Հարցին` արդյո՞ք արդար է, որ պոլիկլինիկաներում աշխատակիցները 40-50 հազար դրամ են ստանում, Ալթունյանը նշեց, որ եթե բժիշկն աշխատում է ամբողջ հաստիքով, 40-50 հազար դրամ չի կարող ստանալ: «Ընտանեկան բժիշկը ստանում է 150-166 հազար դրամ: Տարիներ առաջ, երբ նոր էր բացվել Վարդանանց բժշկական կենտրոնը /3-4 տարի առաջ/, աշխատակիցներ ընդունելու համար ես առաջարկեցի լավ աշխատավարձեր` 250-300 հազար, աշխատաժամերը` 9:00-15:00-ն: Պատկերացրեք` ցանկացողներ չեղան: Ընտանեկան բժիշկների համար 150 հազար դրամ ստանալ և մինչև ժամը 13-ն աշխատելն ավելի ձեռնտու է»,- ասաց նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը