Սփյուռքի նախարար, հանրապետական Հրանուշ Հակոբյանը վիրավորված չէ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունից, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու: «Ես կվիրավորեի մի դեպքում, եթե ես այնպիսի արարք թույլ տայի, որ կհեղինակազրկեր վարչապետին: Ես անցնող իմ կյանքի բոլոր ճանապարհներին որևէ անօրինականություն, խարդախություն, անշնորհքություն չեմ արել: Բայց սխալներ իհարկե կան: Այդ առումով՝ ես իհարկե չեմ վիրավորվի»,- ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով՝ Սփյուռքի նախարարությունում Վերահսկիչ պալատի կատարած բացահայտումներին, ապա Հրանուշ Հակոբյանն այդ առթիվ հայտարարեց. «Մենք չենք փոշիացրել միլիոններ, հակառակը՝ խնայել ենք: Սփյուռքի նախարարությունում խախտում, անօրինականություն, չարաշահում չի եղել: Սփյուռքի նախարարությունում եղել են ընթացակարգային խախտումներ, անճշտություններ, որոնք ստուգումների ընթացքում վերացել են:Նրանք շատ ծանրաբեռնված են և եթե մի 10 հոգու, 20 հոգու, 30 հոգու, բոլոր նախարարություններում է, կարծեմ, ընդունված, ձեզ մոտ էլ, դեկտեմբեր ամսին 13-րդ աշխատավարձ տալ, սա սովորական երևույթ է, կարծում եմ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը