«Այս նախագիծն ընդամենը խոստովանություն է՝ սեփական անկարողության մասին». Լևոն Զուրաբյան

ԱԺ-ում պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ  ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այս շաբաթների ընթացքում մեր տնտեսությունն ուղղակի փլուզվում է, քանի որ ԿԲ-ն ու Կառավարությունն այսքան կտրուկ չեն փոխել տնտեսական իրենց գնահատականները. «Այս թվերով դուք ոչ թե պետք է գնայիք ընտրությունների, այլ պիտի միանգամից հրաժարական տայիք ու ճանապարհ բացեիք այն ուժի համար, որը կարող է ստանձնել կառավարման ղեկը: Ես խոսում եմ այն քաղաքական ուժի մասին, որը կարող է հայտարարել այդ իրատեսական ծրագրի մասին ու զարգացման անհրաժեշտ տեմպերը կարող է ապահովել: Այս կառավարությունը չունի երկրի զարգացման բանալի, իսկ մենք ունենք ու կարող ենք ապահովել տարեկան 7 տոկոս տնտեսական զարգացում»: Ըստ նրա՝ 2017թ.-ի պետական բյուջեում ներառված զարգացման թվերը չեն ապահովում աճող պարտքի բեռից դուրս գալու անհրաժեշտ տեմպերը, իսկ դա պետք է լինի 5 տոկոս: «Դուք ասում եք, թե մենք ուզում ենք, որ դուք արտաքին պարտքի քաղաքականությունը փոխեք։ Ո՛չ, չենք ուզում, որովհետև խնդիրը պարտքային քաղաքականության մեջ չէ, խնդիրը զարգացման քաղաքականության, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության մեջ է: Մենք այս թվերով գնում ենք անդունդ»,- նշեց Լևոն Զուրաբյանը: Այնուհետև մեջբերեց վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ մեր արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն ու եկամուտները. «Սա նշանակում է, որ նա լավ է պատկերացնում՝ ինչ խնդիրների առաջ ենք կանգնած: Այս նախագիծն ընդամենը խոստովանություն է՝ սեփական անկարողության մասին»: Սոնա Դավթյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am