«Արամի 30 հասցեում գտնվող շենքի հետ կապված այդ բոլոր հարցերը երկու փաստաթղթով են ամրագրվում՝ հուշարձանների ցուցակով, որն իր մեջ ենթադրում է 2 կարգի հուշարձաններ՝ հանրապետական և տեղական նշանակության: Տեղական նշանակության հուշարձանների պարագայում՝ համապատասխան որոշումների առկայության պարագայում, թույլատրվում է հուշարձանը տեղափոխել: Բացի դրանից, Երևանի գլխավոր հատակագիծը կա, որով տարածքների վերակառուցումն է ամրագրվում: Կոնկրետ այդ տարածքն ամրագրված է Երևանի գլխավոր հատակագծում: Կոնկրետ Պատկերասրահի ետևի հատվածը, դեռևս խորհրդային ժամանակներից Նալբանդյանի մոտ դրված կարմիր գիծը ֆիքսված է, և այս տարածքի իրացման նպատակը եղել է, որ այդ կարմիր գիծը շարունակվի մինչև Աբովյան փողոց, և հանրային հատվածը լայնանա: Արամի 30 հասցեում նախատեսված չէր որևէ կառուցապատում»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Թ.Պողոսյանի հարցին, թե ի՞նչ վիճակում է «Հին Երևան» ծրագիրը, ե՞րբ է մեկնարկելու, Ն.Սարգսյանը պատասխանեց, որ ինքը դիմել է ճարտարապետին, որ Արամի այդ շենքը ներգրավվի «Հին Երևան» ծրագրում. «Մի քանի ամիս անց այնտեղ ավելի լայնածավալ շինաշխատանքներ կսկսվեն: Այս ծրագրում Տերյան փողոցից դեպի Բուզանդ հատվածում կվերականգնվի նաև Աֆրիկյանների շենքը»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը