Առաջիկա Ամանորի և Ծննդյան տոներին հանգստյան օրերի փոփոխություն չի նախատեսվում: Tert.am-ի հետ զրույցում Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ եթե հանգստյան օրերի փոփոխության կամ կրճատման հարց լիներ, ապա պետք է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի մեջ փոփոխություն արվեր, ինչը չի արվել:
«Այսինքն՝ կլինի այնպես, ինչպես կա»,-ասացին մամուլի բաժնից՝ նշելով, որ Կառավարության որոշմամբ արդեն հստակ օրերը կհաստատվեն:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Ամանորը և Ծննդյան տոները Հայաստանում համարվում են ոչ աշխատանքային օրեր: Ըստ նույն օրենքի՝ Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ ծնունդ և Հայտնություն): Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին: Այս բոլոր օրերը, ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի, համարվում են ոչ աշխատանքային օրեր: Իսկ քանի որ հունվարի 8-ը կիրակի է, աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 9-ից։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե այս տարի չենք հասցնի հունվարի 3-5-ը դարձնել աշխատանքային, թեև կարծիք էր հայտնել, որ այս իրավիճակում երկար հանգստանալը ճիշտ չէ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը