ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ չէ, որ պատգամավորը հնարավորություն չունի ելույթ ունենալ:
«Պարոն Արամյան, դուք հաճախ հարմարեցնում եք սուտը: Ինձ թվում է՝ դուք ձեր այս կառավարությամբ ընդհանրապես կթաղեք տնտեսությունը: Հին բաները նորից բերում, բացատրում եք: Իմ բոլոր հարցադրումներին զավեշտալի պատասխաններ եք տվել»:
Ի պատասխան Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց. «Չեմ կիսում, որ սուտ ենք խոսում. իմ ցանկացած թեզ կարող եմ ապացուցել ոչ թե 1990-ականներին ստացած գիտելիքներով, այլ ժամանակակից աշխարհում Նոբելյան մրցանակակիրների հիմնավորումներով ու դա կարող ենք հրապարակային անել: Ինչ վերաբերում է պարտքի քաղաքականությանը, ապա ամեն ինչ շատ պարզ է՝ ամբողջ աշխարհում կա պարտքային ճգնաժամեր եւ կան խրոնիկ պահեր: Մեր մոտեցումը շատ պարզ է՝ երկու տարի անընդմեջ մենք ունեցել ենք պարտքի առանցիկ աճ, այդ պատճառով ապագայում մենք պետք է ունենաք պահպանողական վարքագիծ: Չեմ հասկանում ձեր առաջարկը՝ շարունակե՞նք պարտքի աճի նույն տեմպերը: Ես խոստանում եմ՝ սիրով կհրավիրեմ ձեզ ու բոլոր ձեր հացերին կանդրադառնանք»:
Հրանտ Բագրատյանի բարկությունն էլ վրդովվեց ու ասաց. «Ես գիտեմ ԱԺ կանոնակարգ օրենքը ու դա աբսուրդ է ինձ համար ու ինձ դասեր տալ պետք չէ: Խոսում եք Նոբելյան մրցանակակիրներին, պիտի ասեմ, որ նրանցից որեւէ մեկը չի կարող այս ճկույթիս չափ առաջարկ անել ՀՀ տնտեսության վերաբերյալ»:
Վարդան Արամյանն էլ պատասխանեց, որ ինքը Նոբելյան մրցանակակիրներին վկայակոչեց՝ նշելու համար, որ հնացած գիտելիքներով իրենք չեն առաջնորդվում:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը