ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները հասան պաշտոնյաների փեսաներին եւ հարազատներին. hraparak.am

Պետեկամուտների կոմիտեում այսօր «փեսաների» օր էր հայտարարված, կադրային փոփոխությունների թիրախում նախկին կամ ներկա պաշտոնյաների փեսաներն ու հարազատներն էին:Կայքի տեղեկություններով` Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսային` Հրանտ Կարապետյանին Վարդան Հարությունյանը Մաշտոցի հարկային տեսչությունից տեղափոխել է Գավառ եւ այնտեղ նշանակել տեսչության պետ: Ի դեպ, վերջերս Հրանտ Կարապետյանի մոտ «չեպե» էր արձանագրվել, նրա տեսուչին ձերբակալել էին կաշառքի համար: Հրանտ Կարապետյանի տեղափոխությունը համակարգում ընկալում են որպես «աքսոր»: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսային` Շենգավիթի հարկային տեսչության պետ Վահան Մամիկոնյանին էլ տեղափոխել են օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալի պաշտոնին: Քաղաքական էլիտայի քեֆ, ուրախությունների օրրան` «Օջախ» ռեստորանի տերերից` Մանվել Եգանյանի փեսային` Արմեն Սաֆարյանին, ով Խոշոր հարկատուների տեսչության պետի տեղակալ էր, նշանակել են Արաբկիրի հարկային տեսչության պետ: Ի դեպ, Արաբկիրի հարկային տեսչության պետը Սասուն Հայրապետյանն էր: Նրան նշանակել են վարչություններից մեկի պետի տեղակալ:ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի եղբորը` Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ Կարեն Սարգսյանին նշանակել են Կոտայքի հարկային տեսչության պետ: Փաստորեն` այս գիշեր եւս «մաֆիան» անցավ Հովիկ Աբրահամյանի հարազատներից մեկի կողքով, ի տարբերություն Մանվել Եգանյանի եւ Վահրամ Բաղդասարյանի բարեկամների` Արգամիչի փեսայի պաշտոնը իջեցրել են:Մեկ տեղափոխություն եւս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր տղան՝ Արթուր Այվազյանը Կապանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել է Երեւան՝ նշանակվելով Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի տեղակալ:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am