Օլանդը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել երկրի ՆԳ նախարարին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մանուել Վալսի հրաժարականից հետո երկրի ՆԳ ղեկավար Բերնար Կազնյովին նշանակել է նոր վարչապետ։ «Ես Բերնար Կազնյովին նշանակում եմ վարչապետ և կարգադրում եմ նրան ձևավորել նոր կառավարություն»,-գրել է Օլանդը Twitter-ում և Facebook-ում։ Այսօր առավոտյան նա հրաժարականի դիմում է ներկայացրել Օլանդին։
