Թրամփից առավել միլիարդատերեր ունենք.Արամ Մանուկյան

«Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Ախր, բյուջեի իմաստը դա չէ, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, իսկ դուք տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, չեք բարձրաձայնում ոչ կոռուպցիայի, ոչ մենաշնորհի մասին: Ո՞րն է ձեր կոնցեպտը, չկա այն: Չէ՞ որ իրավիճակը ճգնաժամային է, ո՞րն է ձեր տարբերությունը նախորդ կառավարությունից: Հիվանդ տնտեսության դեղատոմսը բերե՞լ եք»,-նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Վարդան Արամյանը համաձայնվեց.«Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է:  Սակայն բյուջեն նաեւ գործիք է մակրոտնտեսական կառավարման համար: Ձեր նշած խնդիրների մասին մենք ներկայացել ենք մեր մոտեցումները: Օրինակ՝ կոռուպցիայի մասին արտացոլված է Կառավարության մեր ծրագրի  մակրո հատվածում: Օրինակ՝ տեղադրել ենք տեղեկատվական համակարգեր, որ մարդը մարդու հետ չշփվի: Կոռուպցիան ծնվում է այնտեղ, որտեղ մարդը թղթերը դնում է թեւի տակ ու գնում է չինովնիկի մոտ, իսկ նա ասում է՝ քո կյանքը այնքան վատ է, որ պետք է այս-այն անել: Մեկ այլ օրինակ բերեմ՝ լիցենզիաներն ամբողջությամբ պետք է էլեկտրոնային դառնան, ու սա կոռուպցիային դեմ ուղղված քայլ է: Բյուջեն նաեւ սոցիալական պարտավորություն է: Ես վստահ եմ՝ մենք հաջողություն ենք ունենալու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերով»: Արամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով. «Այն, ինչ ասում եք, դրանք անհրաժեշտ են: Սակայն դուք մեր հիվանդ տնտեսությանը նայում եք որպես երկար՝ 50 տարվա բուժում անցնող համակարգ, ու նրան տալիս եք մրսածության դեղեր, իսկ համակարգը փտախտի մեջ է, նկատի ունենանք 40 տոկոսանոց ստվերը: Էդ ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս: Ձեր քայլերը լինելով ճիշտ, ադեկվատ չեն մեր տնտեսությանը. պետք են ռադիկալ քայլեր: Մեր երկրում հինգ հոգի Թրամփից առավել միլիարդատերեր են»:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am