Երբ որ ցորենը դառնա մասուրի չափ

<<Առավոտ>> օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. Գագիկ Ծառուկյանը, իհարկե, ինքը կորոշի` վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ չվերադառնալ: Որպես գործարար եւ բարեգործ՝ նա բազմաթիվ լավ գործեր է արել Հայաստանի համար: Քաղաքականության մեջ նա նույնպես կարող է օգտակար լինել, քանի որ իշխանությունից դուրս գտնվող (կամ գուցե` մասամբ դուրս գտնվող) միակ օլիգարխն է եւ, հետեւաբար, փողի աղբյուրը: Եկեք անկեղծ եւ իրատես լինենք. այսօր խոսքն այն մասին չէ, որ 2017 թվականի ընտրություններում հաղթի որեւէ այլ կուսակցություն, քան իշխանության կուսակցությունը: Խոսքն այն մասին է, որ երկրորդ տեղը գրաված ուժը լինի քիչ թե շատ ծանրակշիռ եւ ազդեցիկ, կարողանա ինչ-որ չափով այլընտրանքային լուծումներ առաջարկել: Ավելացնեմ նաեւ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի` հավաքարար լինի, թե օլիգարխ, իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, եւ նրա «զբաղվելու» գնահատականը պետք է տան քաղաքացիները, ընտրողները: Բայց ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք որեւէ գործչի քաղաքականություն գալը կամ վերադառնալը թատերականացնել, ընդ որում` անճաշակ, հակաէսթետիկ, քարանձավային ծեսերով: Գնալ, տան մոտ կանգնել, աղաչել-պաղատել, «ազգովի խնդրելու» հանրահավաքներ անել` սա ո՞ր դարն է: Ճորտատիրության ժամանակն արդեն վաղուց անցել է, պարոնայք իմիջմեյքերներ եւ քաղտեխնոլոգներ: Հավանաբար, այդ գեղջկական թատրոնը որոշակի ազդեցություն թողնում է դեռեւս ֆեոդալական մտածողություն ունեցող մեր հասարակության մի մասի վրա: Բայց դուք ուզում եք ավելի առաջադեմ ու զարգացած երեւալ, եւ որ ձեր կազմակերպած միջոցառումները տարբերվեն ՀՀԿ 16-րդ համագումարից, այդպես չէ՞: Թե՞ ցանկանում եք «ավելի միջնադարյան» եւ «ավելի կռապաշտ» լինել: Ընդհանրապես, ինձ թվում է՝ մենք շատ ենք սիրում հետ նայել` առաջ նայելու փոխարեն: «Կոմունիստներ, վերադարձե՛ք» (1990-ականներին), այնուհետեւ «Լեւոն, վերադարձի՛ր», «Քոչարյան, վերադարձի՛ր», ավելի լայն իմաստով` «Փոքր Մհեր, դո՛ւրս արի Ագռավաքարից», «Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա», «Ելի՛ր, դաշնակ Դրո»: Լավ է, վերջին երեքի տների մոտ չպիտի ազգովի գնանք` չոքենք: Պարզ է, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ է իր վիճակից, բայց նրանց, կարծում եմ, պետք է առաջարկել ապագայի տեսլական, ոչ թե փրկիչ սուպերհերոսներ, առավել եւս` անցյալից: Հասկանում եմ նաեւ, որ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը նույնպես նեղության մեջ է եւ նյութական ռեսուրսներ է փնտրում` ընտրություններին ավելի արդյունավետ մասնակցելու համար: Դա նորմալ է, դրանից պետք չէ ամաչել: Պարզապես այս բնական ձգտումը չարժե քողարկել «նավթալինոտ» ձեւակերպումներով:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am