Համեմատաբար նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հաճախ է հայտարարում, որ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ լինելն ու դրանով պայմանավորված առաջիկա ամիսների նախընտրական բնույթը խանգարում է իրենց կառավարությանը, քանի որ ներդրողները զգուշավոր են այդ շրջանում և սպասում են ընտրությունների արդյունքներին: Տեսականում նա իհարկե իրավացի է, սակայն գործնականում իրավիճակը բոլորովին այլ է և նախընտրական շրջանը Կարեն Կարապետյանի կառավարության համար ոչ թե խնդիր է, այլ երևի թե պատեհություն արդարացման համար: Բանն այն է, որ Հայաստանում իրավիճակը, ներդրումային դաշտը, գրավչությունը, մեղմ ասած՝ հեռու են այն իրականությունից, երբ կարող ենք պատկերացնել, թե ընտրություններ չլինելու դեպքում ներդրողները հերթ էին կանգնելու Հայաստանի դռանը: Ավելին, Հայաստանի ներդրումային վարկը, թե՛ տնտեսական, թե՛ կոռուպցիոն, թե՛ քաղաքական մի շարք պատճառների, սխալների, բացթողումների հետևանքով վերջին տարիներին այնպես և այնքան է ընկել աշխարհում, որ այն վերականգնելու համար կամ հեղափոխական փոփոխություններ են պետք` ինչպես օրինակ Վրաստանում, կամ էլ պետք է տարիների աշխատանք: Եվ ուրեմն, ընտրական շրջանի փաստարկը այս դեպքում ավելի շատ տեսական փաստարկ է, որը գործնական առումով Հայաստանի իրականության հետ չունի էական առնչություն: Փոխարենը, այդ տեսական փաստարկը բերելով, Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը կարող են քարոզչական դաշտում իրենց համար ապահովել բավականին հարմար ալիբի: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն առայժմ իր գործունեության հիմնական մասը կենտրոնացրել է հենց այստեղ: Որևէ կասկած չկա, որ քարոզչական դաշտը չափազանց կարևոր է, թեկուզ և հանրային դրական սպասումներ առաջացնելու համար: Բայց անկասկած է նաև այն, որ դրա կողքին պետք է լինեն նաև շատ կոնկրետ գործեր: Առայժմ այդ գործերը պետական ծախսերի կրճատումներն են, ընդ որում այնպիսի ծախսեր, որոնք կարծեք թե որևէ կերպ չեն շոշափում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հարմարավետությունը: Երբ խոսքը վերաբերում է արդեն հենց այս ասպեկտին՝ պարզվում է, որ ամեն ինչ կախված է երկարաշունչ և երկարատև օրենսդրական փոփոխություններից, նախաձեռնություններից և այլն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը