Այսինքն, սույնով Կարապետյանն ասում է, որ առայժմ ստվերի դեմ լուրջ քայլեր հնարավոր չէ անել

Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում շաբաթ օրը կայացավ «ՀԲԸՄզրույցներ» վարչապետ Կարեն Կարապետյանի հետ» խորագրով միջոցառումը։ Ստորեւ ներկայացնում ենք այն կարևոր հայտարարությունները, որ հնչեցին վերոնշյալ միջոցառման ժամանակ։ 1. Խոսելով նոր կառավարության քաղաքականության, մասնավորապես Հարկային նոր օրենսգրքի շուրջ առաջացած դժգոհությունների մասին, Կարապետյանն ասաց, թե ճշմարտություն կա այն տեսակետի մեջ, որ կառավարությունը ստվերին համապատասխան վերաբերմունք ցույց չի տալիս. «Ասում են՝ սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում եք, ստվերին որեւիցե վերաբերմունք ցույց չեք տալիս, եւ դրա մեջ որոշակի ճշմարտություն գուցեեւ լինի։ Բայց մենք մի բան հասկանում ենք ակնհայտ, եթե մենք ստվերի դեմ չպայքարենք, եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք»։ Այսինքն, սույնով Կարապետյանն ասում է, որ առայժմ ստվերի դեմ լուրջ քայլեր հնարավոր չէ անել։ 2. Խոսելով երկրում կոռուպցիան արմատախիլ անելու մասին, նա ասաց. «Հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելով կոռուպցիան չի վերանա։ Կոռուպցիան վերանալու համար պետք է միջավայրը փոխենք։ Երբ կոռուպցիայի համար միջավայրը դառնում է դժվար, ապա դա լավագույն պայքարն է կոռուպցիայի դեմ»։ Պարզ եւ իմաստուն խոսքեր։ Բայց այ, ինչպե՞ս կոռուպցիայի համար միջավայրը բարդացնել, ինչպե՞ս արդար եւ մրցունակ դաշտ ստեղծել, երբ ստվերն անձեռնմխելի է, մի քիչ դժվար է պատկերացնել։ 3. Արտագաղթի աճող տեմպերը կասեցնելու ճանապարհների մասին Կարապետյանի պատասխանը նույնպես լակոնիկ եւ իմաստուն էր. «Փորձելու ենք կյանքը Հայաստանում լավացնել, որպեսզի արտագաղթ չլինի։ Ինչպես պայքարել արտագաղթի դե՞մ։ Պետք է այնպես անել, որպեսզի արտագաղթելու ցանկություն չլինի ընդամենը»։ Ամեն ինչ, իհարկե, ճիշտ է, կառավարություններն ու վարչապետներն էլ հենց նրա համար են, որ երկրում կյանքը լավացնեն այնպես, որ քաղաքացիները հեռանալու ցանկություն չունենան։ Թեեւ մենք հակառակն էլ ենք տեսել, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր. «Ի՞նչ անենք, թողնենք կրիտիկական զանգվածը մնա Հայաստանում և հեղափոխություն անի»։ Դա սակայն, արդեն անցյալում է, որին, հուսով ենք, չենք վերադառնա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am