ԲՀԿ-ին պետք են Ծառուկյանի փողը եւ անունը, բրենդը, վերջ

Ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն Ծառուկյանից։ Փող, մանդատ, պաշտոններ… Եթե մոռացա որեւէ բան թվարկել, դուք ավելացրեք։ ԲՀԿ-ն Ծառուկյանից չի պահանջում կրթաթոշակ տալ, անվճար բուժօգնություն կազմակերպել, բնակարան բաժանել… ԲՀԿ-ին պետք են Ծառուկյանի փողը եւ անունը, բրենդը, վերջ։ Մուրացկանությունը կերել է այդ կուսակցությանը։ Եվ, որպեսզի այդ սովորական մուրացկանությունը մեծապատիվ երեւա, պահանջում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն։ Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց երբ քաղաքական ուժը փորձում է հարմար տեղավորվել ժողովրդի եւ նրա բարերար-փրկչի արանքում, այլեւս քաղաքականության եւ այդ քաղաքական ուժի մասին խոսելն ավելորդ է դառնում։ Այս ընթացքում քանի՞ ազդեցիկ մարդ է դուրս եկել ԲՀԿ-ից։ Շատ։ Բա նրանց տներն էլ գնացեք, խնդրեք, որ հետ գան։ Վարդան Օսկանյանը կարգին քաղաքական անցյալով գործիչ է, խնդրեք՝ գուցե հետ գա եւ գլխավորի ԲՀԿ ցուցակը։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն էիք, իբր, նրա ստեղծածը։ Քոչարյանի տան տեղը չգիտեի՞ք, որ բարձրացել էիք Աբովյան քաղաքի բլուրները։ Գագիկ Ծառուկյանը, իհարկե, ինքն է որոշելու՝ զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, թե՞ ոչ։ ԲՀԿ-ն թեկուզ 20 հատ ընդլայնված նիստ անի ու 20 անգամ ուխտագնացություն կազմակերպի դեպի Աբովյան, միեւնույն է, Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն չի կարող քաղաքական որոշում դիտվել, եթե նա փորձի գլխավորել ԲՀԿ-ն։ Դա կարող է լինել վերադարձ՝ ի շրջանս յուր, նույն գետը մտնել, բայց ոչ քաղաքական քայլ։ Ծառուկյանին այս մասին կամ կհուշեն, կամ արդեն հուշել են, կամ էլ քաղաքականության մեջ եղած տարիներին անձամբ է հասկացել, որ նման բան հնարավոր չէ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am