«Անցյալ տարի երկու անուն կեղծ դեղ է հայտնաբերվել մեկ դեղատանը։ Դրանք եղել են «Ֆուրացիլին» աչքի կաթիլները եւ «Ֆուրացիլին» ականջի կաթիլները, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նշված ղեղերը մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին, մասնավորապես ստերիլության կետն է խախտված եղել, եւ նյութերը ուղարկվել են իրավապահ մարմիններին, այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»,- ասաց առողջապահական պետական տեսչության դեղերի եւ դեղագործական վերահսկողության բաժնի պետ Վահե Մինասյանը։ «Ֆուրացիլին»-ներն արտադրվել են Հայաստանում։ Դրանով զբաղվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերությունը։ Ի դեպ, վերջինս, ըստ Մինասյանի, նման գործունեությամբ զբաղվելու ժամանակ արդեն չի ունեցել համապատասխան լիցենզիա, որն ինչ-ինչ պատճառներով դադարեցված է եղել իր իսկ դիմումի համաձայն։ Երրորդ դեղը, որը դասվում է կեղծվածների շարքը, «Ոսկե աստղ» բալզամն է։ Այն ներմուծվել է Հայաստան։ «Դեղարտադրող վիետնամական ընկերությունը դիմել էր առողջապահության նախարարություն, որ իր կողմից արտադրված դեղի կեղծված տարբերակը շուկայում կա։ Ահազանգի հետեւից գնացել ենք եւ երեք դեղատներում հայտնաբերելով կեղծված տարբերակները՝ այդ նյութերը նույնպես փոխանցել ենք իրավապահ մարմիներին»,- շարունակեց առողջապահական տեսչության պաշտոնյան։ Այս դեպքում կեղծող ընկերությունը եղել է «Դանաֆարմ»-ը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը