Anadolu գործակալությունը հաղորդել է,որ Բելգիայի դատախազությունը պահանջել է 30 տարվա ազատազրկման դատապարտել Թուրքիայի՝ ծագումով քուրդ քաղաքացի ֆահրիե Էրդալին, ում կասկածում են 1996 թվականին թուրք միլիարդատեր Օզդեմիր Սաբանջիի սպանության մեջ:
Ավելի վաղ Բելգիայի Բրյուգգե քաղաքի դատարանը հրաժարվել էր Թուրքիային հանձնել Էրդալին՝ որոշում կայացնելով դատական գործընթացը անցկացնել Բելգիայում: Քրդուհի Էրդալը թաքնվում է արդարադատությունից: Նրա փաստաբանը հրաժարվել է պաշտպանությունից, իսկ պետությունը նոր պաշտպան չի նշանակել, այդ պատճառով էլ դատարանում ոչ ոք չի պաշտպանել Էրդալի շահերը: Դատախազի ելույթից հետո դատավորը, վերջնական որոշում կայացնելու համար, հետաձգել է նիստը մինչև հունվարի 2-ը: Եթե դատարանը Էրդալի նկատմամբ ազատազրկման որոշում կայացնի, ապա նրա անունը կներառվի Ինտերպոլի «կարմիր բյուլետենի» մեջ՝ հատկապես վտանգավոր հանցագործների ցանկում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը