Այս անգամ թիրախում Սամվել Ալեքսանյանն է. Փաշինյանն արձագանքում է

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացրեց տարիներ ի վեր չստուգված լուրերի հարցը: Այս անգամ թիրախում պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: «Շարունակվում են օդում կախված մնալ չստուգված լուրերը ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես կոչված, բարեգործության, օրինակ, անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին: Օդում կախված լուրեր կան, թե Ախուրյանում Սամվել Ալեքսանյանի հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում, այլ ստեղծված է մաքսանենգության բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար: Ըստ օդում կախված լուրերի՝ Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը ՀՀ է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել մաքսատուրքերից: Ըստ օդում կախված լուրերի՝ այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան և որպես տեղում արտադրված շաքարավազ դուրս գալիս այնտեղից: Օդում կախված լուրերի համաձայն՝ այս հանցավոր մեխանիզմը տարիներ ի վեր գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ ու թույլտվությամբ: Սերժ Սարգսյանը շաքարավազի այս կանտրաբանդայից ու Ալեքսանյանին պատկանող մյուս մենաշնորհային ոլորտներից ունի անձնական փայաբաժին, և հենց այսպես գոյացող միջոցների հաշվին են լուծվում ընտրությունների արդյունքները կեղծելու և իշխանությունը պահելուն ուղղված ապօրինի գործողությունների ֆինանսավորման հարցերը: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել հանրությանը: Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այս աշխատանքն իրականացնելու համար: Եվս մեկ տեխնիկական ճշտում՝ արդյոք Սերժ Սարգսյանն արգելել է օգտագործել Լֆիկ Սամո կնիքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա ոչ թե հարց էր, այլ հորդոր, և վարչապետը մեկ անգամ ևս կուսումնասիրի այդ հորդորը: Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց. «Արդյոք Սերժ Սարգսյանը ձեզ համոզել է, որ ինքը կոռուպցիայի ու կաշառակերության հետ կապ չունի: Ես ապացուցելու բան չունեմ, ապացուցելու բան ունեք դուք ու ձեր իշխանության անդամները: Եթե դուք այդպես եք անում, որ իմ հարցերի շարքն ընդհատվի, ձեզ հուսախաբություն է սպասվում»,- նշեց նա:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am