Վոլոչկովան հիջաբով`լուսանկարներ
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է Intsagram-ի իր հետևորդների հետ կիսվել Մալդիվյան կղզիներում իր հանգստի լուսանկարներով: Այսօր նա էքսկուրսիայի է գնացել Մալդիվյան կղզիների սովորական բնակիչների մոտ, որոնք ապրում են վատ պայմաններում:
Քանի որ տեղացիները իսլամ են դավանում, իսկ Վոլոչկովան հիջաբ իր հետ չէր բերել, նա մուսուլմանական հագուստ է պատրաստել իր ձեռքի տակ եղած հագուստներից:
Շփվելով տեղի բնակիչների հետ, Վոլոչկովան որոշել է ամեն ինչով նմանվել նրանց:
Պարուհուն դուր են եկել կղզու բնակիչները, կոլորիտը:

