Հալեպի ազատագրումը վերջ չի դնի սիրիական պատերազմին. ԱՄՆ
«Հալեպի զավթումը Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերջ չի դնի երկրում պատերազմին։ Բոլորն ասում են, որ Սիրիայում ռազմական լուծում չկա, և դա այդպես է։ Նույնիսկ եթե Հալեպը «ընկնի», դա վերջ չի դնի պատերազմին։ Եվ վերջին հաշվով Ռուսաստանը, Ասադը, իրանցիներն ու այլք ստիպված կլինեն հասկանալ, որ այստեղ նաև գոյություն ունեն ֆանատիկ և այլ շարժումներ ու շահեր, որոնք անհրաժեշտ կլինի լուծել հակամարտության ավարտի համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, և հավելել է, որ ԱՄՆ-ը, անշուշտ, ձգտում է Սիրիայում պատերազմի ավարտի, քանի որ գիտակցում է, որ չկա ռազմական լուծում, և որ Հալեպի ու սիրիական այլ շրջանների սոսկալի արդյունահեղության արձագանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ։
