«Սոլովյովն իմ շատ լավ ընկերն է, բայց վստահ չեմ` կոմպետենտ է գազի գնի հարցում: Գազի գինը որոշվում է շատ պարզ մեխանիզմով. գազի գին սահմանին, հաստատուն ծախսեր բաժանած այն քանակ գազի, որն օգտագործվում է, ինչի հիման վրա էլ որոշվում է գազի սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրում է հաստատուն ծախսերը, իշխանությունները որևէ կերպ սակագինը չեն բարձրացնի, որովհետև քաղաքացիները գրգռված են դրան վերաբերում »,- երեկ կառավարությունում խմբագիրների հետ հանդիպմանը անդրադառնալով հարցին` ինչու ԵՏՄ անդամ երկրին Ռուսաստանը գազն ավելի թանկ է վաճառում, քան օրինակ, Լեհաստանին, ինչի մասին նախօրեին հայտարարել էր ռուս մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը, վարչապետն արձագանքեց.
Նրա խոսքով` գազի գնի վրա նաև մի քանի այլ գործոններ են ազդում. Երկիրը սեփական գազ ունի, թե չունի, տրանզիտային հնարավորություն ունի, թե ոչ: «Հետևաբար, այլ երկրների հետ համեմատվելը սխալ է, որովհետև մենք միակն ենք, որ ոչ սեփական գազ ունենք, ոչ էլ տրանզիտ»,- նկատեց վարչապետը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը